Ինչու էր Միխայիլ Եֆրեմովը հարբած նստել ղեկին

Ինչու էր Միխայիլ Եֆրեմովը հարբած նստել ղեկին

Միխայիլ Եֆրեմովը հարբած նստել էր ղեկին եւ մեքենա վարել՝ ընկերոջն օգնելու համար։ Այս մասին Собеседник-ի հետ զրույցում ասել է արտիստի փաստաբան Էլման Փաշաեւը։ ըստ պաշտպանի, արտիստը ալկոհոլ օգտագործել էր այդ օրը նշվող ուղղափառների եկեղեցական տոնի առիթով, որից հետո նրան զանգել է ընկերը Ուկրաինայից, մի հայտնի մարդ եւ հայտնել, որ մայրն ու կինը ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց։

Նա, ըստ փաստաբանի խոսքերի, խնդրել է Եֆրեմովից գնալ հիվանդանոց եւ հնարավորության չափով օգնել նրանց, քանի որ այդ ընկերը չի կարողանալու գալ, փակ սահմանների պատճառով։ Փաշաեւը իր խոսքում շեշտել է, որ Միխայիլ Եֆրեմովը չափազանց բարեխիղճ մարդ է, եւ երբեք չի փորձեի ինչ որ քայլեր անել, «պատասխանատվությունից խուսափելու համար»։