Բրազիլիայի նախագահի մոտ կրկին կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել

Բրազիլիայի նախագահի մոտ կրկին կորոնավիրուսի ախտանիշներ են հայտնվել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ իր մոտ առկա են կորոնավիրուսի ախտանիշներ, եւ մինչեւ շաբաթվա վերջ նախատեսված բոլոր միջոցառումները չեղյալ է հայտարարել։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը։

Նա նաեւ կորոնավիրուսի առկայության թեստ է հանձնել, եւ առաջիկա ժամերին պարզ կլինի պատասխանը։ Բոլսոնարուն ասել է, որ իր ջերմությունը բարձրացել է մինչեւ 38 աստիճան, իսկ թթվածնող արյան հագեցվածությունը իջել է մինչեւ 96 տոկոս։ Իրականացված թոքերի ստուգումը խնդիրներ չի հայտնաբերել։ Բուժման համար նա ընդունում է հիդրօքսիքլորոխին։