Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է, բայց տեսեք՝ «ինչ ժարիտ է սկսել»

 Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է, բայց տեսեք՝ «ինչ ժարիտ է սկսել»

Հայերեն ոստիկան բառն ունի պահլավական ծագում, որն ուներ «հավատարիմ» իմաստը և որպես պաշտոն, միջնադարում շնորհվել է միապետին հավատարիմ մարդկանց, գավառներում վերակացուի կամ կուսակալի գործառույթներ իրականացնելու համար։

Հայաստանում ոստիկանությունը որպես պետական կառույց, իր գործունեությունն սկսել է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից ի վեր։ Մի դար անցել է արդեն՝  կառուցվածքային ու արտաքին այլ փոփոխություններ ինչքան ասես կատարվել են, բայց բովանդակային առումով փոխվե՞լ է միապետին «հավատարիմ» լինելու իմաստը։ «Հավատարիմ» բառի չակերտները չանտեսեք, ու նրա մեջ տեղավորեք ծառայության բոլոր ձևերը։

Ժողովրդավարությունից խոսող երկրի ոստիկանությունը  ուզում եմ հասկանալ մի այլ երկրու՞մ էլ է վարվում այնպես, ինչպես Հայաստանում, մի այլ երկրու՞մ էլ են իրենց ղեկավարին "քշա ասողին" կանգնեցնում ու ծեծում, հետո , երբ տուժողները պատմում  են, ուղղորդված ֆեյքերը «վրա են հասնում» ու մարդկանց հոշոտում նաև բարոյապես։ Գրում՝ ոչ թե պիտի ծեծեին, այլ․․․ ամենաայլանդակը, ինչ մտքներովդ կանցնի։ Խոսքս երեկ տեղի ունեցած դեպքի մասին է․

«Երեկ կեսգիշերին ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որի վրա եղել է «Սուտ Նիկոլ» գրառումը։ Ոստիկանները ծեծել են մեքենայի վարորդին, իսկ մեքենայում գտնվող կանանցից մեկի մատը կոտրել են․«Էսօր «սուտ Նիկոլ» գրառման համար ոստիկանները շատ կոպիտ ձևով բերման են ենթարկում մեքենայի վարորդին, որի տեսանյութն ունեմ, կտեղադրեմ իմ էջում»։

Ժողովրդավար երկիր ենք, չէ՞։ Օսիպյանը թույլ էր, խոսքը իմը չէ,  չէր կարողանում պաշտպանել երկրի ղեկավարին, նորը դեռ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց տեսեք՝  «ինչ ժարիտ է սկսել»։ Գուցե բիրտ ուժով ծառայելուց առաջ հիշեին, որ իրենց  արարքով ավելի մեծ վնաս են հասցնում նրան, ում ծառայում են։ Միայն չընկալեին, որ  շնորհը ստանում են  միայն վարչապետին ծառայելու համար։

Այնպես չստացվի, որ ամեն անգամ ասենք՝ «Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը»:

Այդ ֆոնի վրա մտածում ես՝ իսկ  եթե իշխանության վրա գնային, ի՞նչ կանեին, ի՞նչ միջոցների կդիմեին․․․