Թեյի որ տեսակներն են օգտակար մարդու գլխուղեղի աշխատանքի համար

Թեյի որ տեսակներն են օգտակար մարդու գլխուղեղի աշխատանքի համար

Թեյի մշտական օգտագործումը պաշտպանում է մարդու գլխուղեղը տարիքային հնարավոր փոփոխություններից եւ բարձրացնում է նեյրոնային կապերի արդյունավետությունը։ Նման եզրակացության են հանգել սինգապուրցի գիտնականները՝ Սինգապուրի ազգային համալսարանից, որոնք էլ իրենց հետազոտությունների արդյունքներն այս ուղղությամբ, հրապարակել են Aging հանդեսում։ «Մեր հետազոտությունները հանդիսանում են առաջին ապացույցներն այն բանից, որ թեյի մշտական օգտագործումը դրականորեն է ազդում գլխուղեղի կառուցվածքի վրա եւ այն պաշտպանում տարիքային փոփոխություններից»,- գրել է գիտական խմբի ղեկավար Ֆեն Լեյը։ Գիտափորձերին մասնակցել են 60 եւ ավելի բարձր տարիքի 36 անձ։ Վերլուծելով նրանց առողջական տվյալները, գիտնականները նկատել են, որ այն մարդիկ, որոնք խմել են թեյ շաբաթական գոնե չորս անգամ, մոտ 25 տարի, նրանց գլխուղեղը ավելի լավ ու կազմակերպված է աշխատում։ Սակայն այստեղ կա մի բայց՝ օգտակար են սեւ թեյը, կանաչ թեյը եւ ուլունե տեսակի թեյը։ Հենց սրանք են, որոնք խորհուրդ են տալիս սինգապուրցի գիտնականները։