Ողջունել են գերիների վերադարձը 

Ողջունել են գերիների վերադարձը 

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան էջում անդրադարձել է  Ադրբեջանի կողմից Հայաստանին 17 ռազմագերու վերադարձին:

Նա ողջունել է Ադրբեջանի կողմից վերջին բռնություններից 17 հայ ռազմագերիների վերադարձն ու նշել, որ  Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տևական խաղաղության համաձայնագրի հասնելու շարունակական ջանքերին

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: