Ձերբակալեք թուրք ագրեսորներին, որոնք հատել են մեր սահմանը, ոչ թե հողեր ազատագրած մարդկանց

Ձերբակալեք թուրք ագրեսորներին, որոնք հատել են մեր սահմանը, ոչ թե հողեր ազատագրած մարդկանց

Բոլորիս պահանջն է, որ այս ազգադավերը վերացնեն իրենց անհեթեթ ձերբակալությունները։ Հայրենիքի պաշտպաններին ձերբակալելու փոխարեն, իշխանությունները պետք է բռնեն ու ձերբակալեն մեր երկրի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներին։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրոների հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Նշենք,որ դատախազության շենքի դիմաց տեղի տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության և մշակույթի գործիչների ակցիան՝  արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու պահանջով։

«Լսեք, եթե իրականում այդքան շատ եք ուզում  ձերբակալություններ, ձերբակալեք թուրք ագրեսորներին, ձերբակալեք նրանց, ովքեր հատել են մեր պետական սահմանը և մտել են մեր սուվերեն տարածք։ Բռնեք, գերի վերցրեք ու ձերբակալեք իրենց։ Մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար, մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր պայքարել են, հաղթել են, ազատագրել են»,- ասաց Գևորգյանը։