Մոտ 200 ռուսաստանցու թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա

Մոտ 200 ռուսաստանցու թույլ չեն տվել մուտք գործել Ուկրաինա

Նոյեմբերի 26-ից սկսած Մինսկ-Կիեւ թռիչքն իրականացնող ինքնաթիռներից իջեցվել եւ հետ են ուղարկվել մոտ 200 ռուսաստանցի, որոնց մուտքը համարվել է արգելված Ուկրաինայի տարածք։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, մի քանի ժամում հետ է ուղարկվել նախ 47, ապա եւս 12 ՌԴ քաղաքացիներ։ Ուշագրավ է այն, որ ուկրաինական կողմը նախապես չի իրազեկել բելառուսական կողմին, որ փոփոխություն է նախատեսում իր պետական սահման հատելու կարգի մեջ։ Բելառուսական սահմանապահ ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ ցամացային անցակետերում նույն պրակտիկան չի կիրառվում եւ հիմնական շեշտադրումը օդային տրանսպորտի վրա է դրված։