ՀՀԿ-ն Գեղարքունիքում շեմը չի հաղթահարի. Հայկ Սարգսյան

ՀՀԿ-ն Գեղարքունիքում շեմը չի հաղթահարի. Հայկ Սարգսյան

Թիվ 8 ընտրատարծքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգմավորի թեկնածու Հայկ Սարգսյանը ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալն է, ու ողջ հեղափոխության ընթացքում մեկ քայլ անգամ չի բացակայել Փաշինյանի կողքից: Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ կդառնա պատգամավո՞ր, թե՞ քվե կապահովի կուսակցության համար ու կվերադառնա գործադիր, Սարգսյանն ասաց. «Դա ընտրություններից հետո կորոշի մեր քաղաքական թիմը։ Ինձ համար ցանկացած որոշում ընդունելի կլինի, պատրաստ եմ ծառայել հայրենիքիս: Պատգամավոր դառնալու պարագայում մարզի ժողովրդի ձայնը հասանելի կդարձնեմ ԱԺ-ում, եւ կլինեմ բնակիչների համար հասանելի պատգամավոր»:

-Դուք մարզում չեք բնակվում, մտահոգությո՞ւն չունեք, որ մարզում Ձեզ շատ չեն ճանաչում:

-Մշտապես կապը եղել է իմ մարզի հետ, իսկ ճանաչելիության խնդիր կարծում եմ չունեմ։

-Պարո´ն Սարգսյան, թիվ 8 ընտրատարածքում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական՝ Վարազդատ Կարապետյանը: Ինչպե՞ս ստացվեց, որ նախկինում ՀՀԿ-ի փոխնախարարն առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի կողմից:

-Չեմ ուզում անրադառնալ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին: Մեզ աջակցում եմ նախկինում ՀՀԿ-ին սատարող մարդիկ, իհարկե խոսքը չի գնում այն մարդկանց մասին, ովքեր հանցագործություն են գործել, կամ ինչ- որ կոռուպցիոն սխեմայում կան:

-Գեղարքունիք մարզը միշտ գտնվել է ՀՀԿ-ի ձեռքում, մտավախությո՞ւն չունեք, որ այս անգամ էլ ՀՀԿ-ին կհաջողվի բավականին ձայներ հավաքել:

-Նրանք շեմը չեն հաղթահարի: