«ВКонтакте»-ն թողարկել է սեփական մեսենջերը

«ВКонтакте»-ն թողարկել է սեփական մեսենջերը

ВКонтакте սոցիալական ցանքը, որը պատկանում է Mail.ru Group ընկերությանը, թողարկել է սեփական մեսենջերը։ Զանգերին եւ զրուցարանին գումարվել է նաեւ օգտատիրոջն ըստ հեռախոսահամարի գրելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Մեսենջերը թույլ կտա կապ հաստատել նույնիսկ նրանց հետ, ովքեր դեռ այսպես ասած՝ ընկերների ցանկում չկան։ Սակայն շփումը հնարավոր է սկսել միայն այն դեպքում, երբ զրուցակիցը կհամաձայնի դրան։