Հայտնի են տարվա ամենավատ ֆիլմերը

Հայտնի են տարվա ամենավատ ֆիլմերը

Variety հանդեսի կինոքննադատներ Պիտեր Դերբուժն ու Օուեն Գլիբերմանը կազմել են այս տարվա ամենավատ ֆիլմերի ցանկը։ Թիմ Բերտոնի «Դամբո» ֆիլմը մասնակցությամբ Եվա Գրինի, Քոլին Ֆարելի եւ Դենի դե Վիտոյի ու Մայքլ Կիտոնի, համարվել է ամենավատ ֆիլմը։

Ժապավենը դարձել համանուն մուլտֆիլմի կինոադապտացիան։ Մուլտֆիլմը նկարահանվել է դեռ 1941 թվականին։ Երկրորդ տեղում Նայթ Շյամալանի «Ապակին» է, իսկ եռյակը փակում է Ջերեմի Սավիլի «Լակիշան»։ Ցանկում են նաեւ Սթիվեն Նայթի «Գայթակղության ծովը» եւ Դենի Բոյլի «Երեկը»։