Հայտնի է՝ ինչպես եւ ինչու են բերման ենթարկել Նարեկ Սամսոնյանին

Հայտնի է՝ ինչպես եւ ինչու են բերման ենթարկել Նարեկ Սամսոնյանին

Քիչ առաջ դիմակավորված անձինք ասֆալտին են փռել, ապա բերման ենթարկել AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: Վերջինս բերման ենթարկվելու պահին միայնակ է եղել՝ տան ճանապարհին քայլելիս: Ամենայն հավանականությամբ  նրան էլ են տանում վեցերորդ վարչություն: Ի դեպ, մինչ այդ Սամսոնյանը  եղել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, ով առաջարկել է իր մեքենայով Սամսոնյանին տուն հասցնել:

Ի դեպ, րոպեներ առաջ Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ գնում է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարից պարզաբանումներ պահանջելու այսօր կատարված ապօրինությունների վերաբերյալ:

Արսեն Բաբայանն էլ հայտնեց, որ ոստիկանությունից իրեն տեղեկացրել են, թե Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով: