Ղազախստանում երկարաձգել են հակակորոնավիրուսային սահմանափակումների ռեժիմը

Ղազախստանում երկարաձգել են հակակորոնավիրուսային սահմանափակումների ռեժիմը

Ղազախստանում երկարաձգել են հակակորոնավիրուսային սահմանափակումների ռեժիմը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ասկար Մամինը։ Նշենք, որ Ղազախստանը երկշաբաթյա կարանտինի մեջ էր մտել հուլիսի 5-ին, հաշվի առնելով ստեղծված համաճարակային բարդ իրավիճակը։

Ըստ նոր որոշման, երկու շաբաթ եւս՝ հուլիսի 20-ից օգոստոսի 2-ը այդ երկրում կշարունակվի կարանտինը։ Դրականն այն է, որ հիվանդացության աճը կարծես թե կայունացել է եւ հիմա խնդիր կա այն կրկին անվերահսկելի վիճակում չթողնելու։