Ամեն բան առավել պարզ է, հստակ և կոնկրետ, իսկ խաղն այլևս բաց

Ամեն բան առավել պարզ է, հստակ և կոնկրետ, իսկ խաղն այլևս բաց

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Ամեն բան առավել պարզ է, հստակ և կոնկրետ, իսկ խաղն այլևս բաց: 

Նախ «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Փաշինյանի առաջ նրա իշխանության դիրքերի թուլացմամբ մտահոգված Ալիևը դրել է պահանջ՝ արտաբերել «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» և դա անել շատ կոնկրետ և աներկբա: 
Երկրորդ, առանց որևէ քաղաքական երկիմաստությունների գործնականում տալ

Զանգեզուրի միջանցքը, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով սահմանվել է «անխոչընդոտ»: 
Ակներև է, որ այս երկու կետերի իրագործման առումով Փաշինյանը ստանձնել է պարտավորվածություն հանուն սեփական իշխանության պահպանման և նրա հետ այլևս նոր բան չկա քննարկելու: Սա է նաև պատճառը, որ Ադրբեջանը որևէ շահագրգռվածություն չունի հանդիպելու հայկական կողմի հետ և փաստացի չկա բանակցային գործընթացին գոնե նման որևէ շարժ: 

Սա դիվանագիտական առումով պատային իրավիճակ է, որը բացի խոստացվածը ուժով վերցնելուց ուրիշ հանգուցալուծում չի ենթադրում: Սակայն ուժով վերցնելը ենթադրում է ի պատասխան դիմակայություն և ազգային -պետական շահերի աներկբա պաշտպանություն կամ գոնե, թե դրա իմիտացիա, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել Ադրբեջանին տրվելիք ողջ խոստացված փաթեթի բացահայտման և դեռ մի բան էլ ավելին: Սրա մասին Ալիևը երեկ  ակնարկեց, իսկ ենթատեքստը հետևյալն էր, «եթե շարունակես դանդաղել կկորցնես, թե իշխանությունդ, թե երկրիցդ մնացածը»:

Սա հասկանալով Փաշինյանը ուրիշ որևէ բան բացի աջ ու ձախ հանձնելուց չունի: Այդ ընթացքում նա կիրառում է երկու քաղ. տեխնոլոգիական վարժություն: 
Առաջին, հանրային տրամադրությունների անզգայացում և սեփական մեղավորության օտարում ում վրա ասես, բացի իրենից: 

Երկրորդ, սնուցում է վախը պատերազմից՝ քանդելով պաշտպանական ռեսուրսը և ցուցադրելով դիմակայելու սնանկության աստիճանը: 

Քանի մենք վախենում ենք կուզեք ասեք առճակատումից, կուզեք ասեք դիմակայությունից, կուզեք ասեք պատերազմից և զբաղվում համարյա ամեն ինչով, բացի իրողությունները իրենց անունով չկոչելուց՝ երկու տեխնոլոգիաներն էլ աշխատելու են: Արդյունքում դանդաղ անզգայացված հանձնումը այլևս իրողություն է: 

Որքան շուտ ընդունենք ոչ թե պատերազմից վախենալու այլ այն որպես սեփական երկիրն ու տեսակը պահելու միակ առաքինի ձև  և ընկալում, այդքան շուտ կավարտվի այս մասսայական անզգայացումը: Այս հանգամանքի քարոզն ու ընդունումը ոչ թե Փաշինյանի ընտրազանգվածի այլ սեփական երկիրը նրա ճիրաններից ազատողների առաքելությունն է: Մի նայեք, թե ինչքան է նրանց քանակը, քանզի որակն է կարևոր, որը դառնալու է շոգեքարշ: 

P.S. Ոչ ներքին և ոչ էլ արտաքին թշնամին չեն սպասում, այլ շտապում են, քանի գործում է անզգայացումը: 

Այն շարունակվելու դեպքում մի, որ կլսեք, թե ինչպես են սկսել հիմնավորել, որ ավելի լավ է ոչ ռուսամետ լինենք , ոչ էլ արևմտամետ, այլ գոռանք «Հայաստանը Ադրբեջան է և վերջ»: