Մահապատիժների ռեկորդ՝ Իրանում․ ի՞նչ է հայտնի

Մահապատիժների ռեկորդ՝ Իրանում․ ի՞նչ է հայտնի

Իրանի իշխանությունները 2022 թվականին մահապատժի են ենթարկել 582 մարդու։

Նման տվյալներ են հրապարակվել Իրանի մարդու իրավունքների (IHR) և «Միասին ընդդեմ մահապատժի» (ECPM) զեկույցում։

Սա 75%-ով ավելի է, քան 2021 թվականին գրանցված ցուցանիշը․ այդ ժամանակ մահապատժի է ենթարկվել 333 մարդ։ Բացի այդ, սա ամենաբարձր ցուցանիշն է 2015 թվականից ի վեր։

Այդուհանդերձ, IHR-ի զեկույցում ընդգծվում է, որ դա ճշգրիտ թիվ չէ, քանի որ կան մահապատիժների մասին հաղորդումներ, որոնք չեն կարող հաստատվել երկու տարբեր աղբյուրներից։

582 մահապատիժներից մոտ 88%-ի կամ 511-ի մասին Իրանի իշխանությունները չեն հայտարարել։ 

Սպանության մեղադրանքով իրականացվել է առնվազն 288 մահապատիժ (49%)։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան 15 տարվա ընթացքում: 

Առնվազն 256 մարդ (44%) մահապատժի է ենթարկվել հոգեմետ նյութեր օգտագործելու հետ կապված մեղադրանքներով։ 2021 թվականին նման մահապատիժների թիվը 126 էր (38%)։ 

Նշվում է նաև, որ մահապատժի ենթարկվածների թվում եղել են առնվազն 16 կին և երեք անչափահաս։