Երբ կնստեք ու տաքուկ պայմաններում կդիտեք ֆուտբոլային եզրափակիչը, հիշեք, որ առնվազն 120 հազար հայ հիմա թուրքերի կողմից շրջափակված է

Երբ կնստեք ու տաքուկ պայմաններում կդիտեք ֆուտբոլային եզրափակիչը, հիշեք, որ  առնվազն 120 հազար հայ հիմա թուրքերի կողմից շրջափակված է

Այսօր, երբ կնստեք հեռուստացույցների առջև տաքուկ պայմաններում, ու կդիտեք ֆուտբոլային եզրափակիչը, հիշեք, որ ձեր նման առնվազն 120 հազար հայ մարդ Արցախում հիմա թուրքերի կողմից շրջափակված է՝ առանց շարժվելու, մթերք ստանալու, հիվանդանոց գնալու և այլ սովորական բաներ անելու հնարավորության։ Արդեն յոթ օր, մի շաբաթ։

Ու հիշեք, որ հենց էդ րոպեներին դուք վարվում ենք ճիշտ այնպես, ինչի դեմ որ հաճախ բողոքում եք այլոց դեսպանատների դիմաց կամ սեղանային փիլիսոփայական քննարկումներում, որ «մեզ չեն օգնում»։

Ու նաև հիշեք, որ էս նույնը ձեզ բոլորիդ էլ է հասնելու, ցավոք և տաքուկ անկյուններ ու հեռուստացույց դիտել չեք կարողանալու, եթե թույլ տաք, որ Արցախը ցեղասպանվի ու հայաթափվի։

«Մենք ենք տերը մեր երկրի» գոռացողներին հատկապես ջերմ բարևներ։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան