Դու մեր ուրախությունն ես. Էմմի

Դու մեր ուրախությունն ես. Էմմի

Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։ Նրա կրտսեր որդին՝ Մարտինը, օրերս նշել է ծննդյան օրը. նա դարձավ 4 տարեկան։

Տարեդարձի խնջույքից երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է որդիների հետ։ Ընտանեկան ժամանցի մասին պատմող ֆոտոշարքին կից երիտասարդ մայրիկը գրել է․

«Ուզում ենք, որ միշտ ժպտաս ու լինես ուրախ։ Դու մեր ուրախությունն ես: Ծնունդդ շնորհավոր, Մարտին»։