Հանկարծ չմտածեք՝  Նիկոլի ուշքը ձեր գյուղի համար գնում է, որ գալիս է

Հանկարծ չմտածեք՝  Նիկոլի ուշքը ձեր գյուղի համար գնում է, որ գալիս է

Մի սովորական ոստիկանի հայտարարությամբ մարդիկ են  ձերբակալում, բայց որ գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարում է, որ չարաբաստիկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունի նաև դեռևս հանրությանը չբացահայտված մաս և եթե բոլոր մանրամասները հրապարակվեն, ապա դժվար թե Նիկոլը կարողանա տուն հասնել, ոչ մի արձագանք։ Տասնյակ հազարավոր մարդիկ նույն բանն են գոռում, էլի ոչ մի արձագանք։ Դուք պատկերացնու՞մ եք թե ինչ է նշանակում վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի այցերը Հայաստանի մարզային տարածքներ։ Տարածքներ եմ ասում, որովհետև Նիկոլի  համար հայրենիքը տարածք է, հող։ Հանկարծ չմտածեք, որ  Նիկոլի ուշքը գնում է ձեր գյուղի համար, որ գալիս է։ Նա հետախուզական աշխատանքներ է կատարում, շուտով այդ գյուղերը հայտնվելու են թշնամու երախում։ Ամեն մեկիդ բերանը մի կոնֆետ գցելով, վաղը դուք կանգնելու եք հայրենազրկման առաջ։ Քաղաքից կտրված գյուղերի բնակիչներին կարելի է հասկանալ։  Դե մարդիկ են՝ չեն պատկերացնում։ Մենք որ մեռելատուն ենք գնում, չենք պատկերացնում, որ վաղն էլ մենք ենք այդպես անշարժ, ամենի ինչի նկատմամբ անտարբեր պառկելու չորս փայտի մեջ։  Հիմա այդ մարդիկ են։ Շուրջ բոլորը երկիրը հանձնվում է, իրենք դա ուրիշի ցավն են համարում։ Ասես դա իրենցը չի։ Բա մի հատ ձեզ հարց չեք տալի՞ս, թե Փաշինյանն ինչու՞ Հայաստանի անվտանգությունը թողած՝ մի խուլ գյուղ  գալիս։ Կամ ի՞նչ է կորցրել ձեր գյուղում։ 

Վերջում նույն հարցն եմ բարձրացնում՝ մի սովորական ոստիկանի հայտարարությամբ մարդիկ են  ձերբակալվում, այս ինչ խաբա՞ր է, որ  օրենքի մի «սկվազնյակ էլ չի ֆռռում» ու աչքներիս առաջ մեր երկիրը մեզանից առնում են։ Գյուղ մտնելու տողատակերը հասկացողներին էլ ոստիկանները  ձերբակալում են, որ չխանգարեն Փաշինյանի, նրանից հետո «պեխոդի մուտքը գյուղ»։ Լավ, եթե ամեն ինչ մաքուր է, ինչու՞ են մարդիկ արգելափակում Փաշինյանի մուտքը գյուղեր։