Էս ի՞նչ գժի երկիր է դառել, արա․ չկա՞ն ավելի նորմալ մարդիկ, որ բանակ ղեկավարեն

 Էս ի՞նչ գժի երկիր է դառել, արա․ չկա՞ն ավելի նորմալ մարդիկ, որ բանակ ղեկավարեն

Գրել էինք, որ այսօր «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկները բողոքի ակցիա են անելու պաշտպանության նախարարության մոտ, քանի որ հրաման են ստացել ազատել Վարդենիսի տեղամասի դիրքերը։ «Խաչակիրներ» ազատամարտիկների ջոկատը կանոնավոր զորք չի համարվում։  44-օրյա պատերազմից հետո և մինչ օրս՝ սեփական նախաձեռնությամբ, զորամասերի հետ համաձայնեցված տարբեր, հաճախ ամենաբարդ տեղամասերում նրանք զբաղվել են սահմանի պաշտպանությամբ։  

«Իրենց ասելով աշխատավարձը օրական 8500 դրամ է, բայց հլը նայեք՝ իրենք ինչ են անում։ Մի տարով պայմանագիր ենք կնքում, զինվորը բարձրանում է դիրքեր, 14 կամ 15 օր հետո իջնում է, իրեն միանգամից զորացրում են։ Գիտե՞ք՝ ինչի համար են զորացրում։ Զորացրում են, որ էն մնացած օրերը հանկարծ էդ մարդը փող չստանա, որ հանկարծ բուժօգնությունից չօգտվի, մյուս բոլոր բաներից չօգտվի»,- ՀՀ Պաշտպանության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ  ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Հլը դուք սրանց էժան խաղերը նայեք։ Ո՞նց կարող է մարդը 15 օր շարունակ ձյան մեջ կանգնած լինի ու ոչ մի տեսակի հիվանդություն չստանա։ Լավ, իջավ, հետո ո՞նց բուժվի, ախր դու փո՞ղ ես տալիս, որ գոնե մարդը քաղաքացիական հիվանդանոցում բուժվի։ 50 հազար դրամ, արա, դու մի օրում ես ուտում, դուք յանի էս ի՞նչ եք անում։ Ինչի համար եք մարդկանց 15 օրը մեկ զորացրում, հետո ուրիշ մարդկանց ընդունում։ Էս ի՞նչ գժի երկիր է դառել  ընդհանրապես, արա, էս ի՞նչ ֆոկուսներ են անում։ Լավ, չկա՞ն ավելի նորմալ մարդիկ, որ ղեկավարեն էս մեր բանակը»,- հավելեց նա։