Բալասանյանին մրցակից այս պահին չենք տեսնում. նախագահի թեկնածու կառաջադրվի | «Հրապարակի էջերում» 29.11.2019

Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու եւ գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին:

Նույն օրը համագումար կանի նաեւ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։