«Հրապարակ»․ Հայաստանն առաջինն է անցել կարմիր գիծը

«Հրապարակ»․ Հայաստանն առաջինն է անցել կարմիր գիծը

Հարցազրույց վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ

-Ստանիսլավ Նիկոլայեվիչ, ռուս խաղաղապահները հեռանում են Արցախից։ Պաշտոնապես ասում են, որ սա անձնակազմի ռոտացիա է, զինտեխնիկան ուղարկում են ՌԴ՝ պլանային վերանորոգման։ Ի՞նչ է իրականում կատարվում։ 

-Իրավիճակը փոխվել է։ Այն զինատեսակները, որը նախատեսված էր կոնֆլիկտը կանխելու համար պետք չի, և այդ տեխնիկան ուղարկում են Ռուսաստան։ Սա վկայում է, որ այդ փոքրիկ տարածքում, ռազմական գործողություններ չեն ծրագրվում։ Երկրորդը՝ ռոտացիան բնականոն երևույթ է, երրորդը՝ Ալիևը ժամանակին շտապում էր հայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, բայց հիմա լռել է։ 

-Ինչո՞ւ։ 

-Խաղաղապահների մանդատն ավարտվում է 2025-ին, և Ալիևը չի ձգտում դուրս մղել նրանց, հաշվի առնելով այն պայթյունավտանգ իրավիճակը, որն առկա է Մերձավոր Արևելքում։ Ռուսները նրան պետք են որպես պատվար։ Հաշվի առնենք նաև, որ նա կատարեց իր գլխավոր խնդիրը՝ կարողացավ փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, արդեն լրջորեն կանգնած է ռուսական բազայի դուրս բերման հարցը Հայաստանից, և ամենահետաքրքիրն այն է, որ լուրեր են պտտվում, թե Ալիևն ինքն է պատրաստ որոշակի օբյեկտներ տրամադրել ռուսական զորամիավորումներին, իրեն ապահովագրելով հնարավոր ցնցումներից, որովհետև եթե հանկարծ ԱՄՆ-ին հաջողվի Իրանին ու Թուրքիային ներքաշել այդ կոնֆլիկտի մեջ, նա չի կարողանա այդ ցունամիին դիմանալ։ Ադրբեջանի հենարանը Թուրքիան է, բայց եթե Թուրքիային էլ ստիպեցին մտնել, նա չի կարողանա զսպել ալիքը։ Իսկ ռուսների հետ նա կկարողանա, առավել ևս, որ ռուսները չունեն տարածքային նկրտումներ Հարավային Կովկասում։ Ռուսների բանաձևն այն է, որ պետությունները պահպանեն անկախություն և դիմանան պոտենցիալ սպառնալիքներին։ Ադրբեջանը սպառնալիք չի ներկայացնում, Վրաստանն առավել ևս։ Դե, Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք, բայց դա Ռուսաստանի համար լուրջ վտանգ չի ներկայացնում։ 

-Որպես Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, ի՞նչ կասեք՝ ներկայիս պատերազմական վիճակում ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, և մենք՝ հայերս, ի՞նչ անենք, որ այդ ամենը մեզ հնարավորինս քիչ առնչվի։
 
-Ինչն է կարևոր Ռուսաստանի համար՝ պահպանել տարածաշրջանում կայունությունը եւ ներկայությունը, որովհետև երեք հանրապետությունների ազգային պաշտպանական ուժերը չեն կարող դիմակայել Արևելքից եկող հնարավոր ճնշմանը։ Արևմուտքը պատրաստ չի կռվի մեջ մտնել՝ այնտեղ լավ է են ստացվում մաֆիան, ինտրիգները, նրանք կարողացան Երևանն օգտագործել իրենց շահերի համար, բայց չի երևում, որ Արևմուտքն ուզում է իր ռազմական ներկայությունն ապահովել տարածաշրջանում։ Այստեղ վտանգը նրանում է, թե Ռուսաստանն ինչ դիրք է գրավելու։ Որոշակի կոնցեպտուալ սխալներ են արվել, և հիմա Ռուսաստանը նեյտրալ դիստանցիա պահպանելու քաղաքականութուն է վարում։ Եթե նախկինում պայքարում էր Հայաստանի պետականության պահպանման համար, ապա հիմա խնդիրն այն է, որ պահպանվի այս երեքի՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, պետականությունը։ Ռուսաստանի համար տարբերություն չկա, թե որ մեկինը։  Որովհտև եթե կայունանա իրավիճակը Իրանում, կառաջանա Իրանի ադրբեջանցիների խնդիրը, Մեծ Ադրբեջանի։ Եթե Վրաստանի սահմանների հարց կանգնի, քրդերի հարցը միանգամից կակտիվանա։ Ի դեպ, քրդերի քարտեզներ կան, որտեղ Ղարաբաղը ներկայացվում է որպես քրդական ազդեցության գոտի։ Իսկ ով որ եղել է Արևելյան Անատոլիայում՝ Հայաստանի հարևան տարածքներում շատ քիչ թուրքեր կան, շատ քրդեր են ապրում։ Հիմա մեծ փոխատեղում է սկսվում, կապված Համասի և Իսրայելի հակամարտության հետ։ Եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սցենարով կընթանան դեպքերը։ Եթե զարգանան Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու սցենարով, ապա 2-3 տարուց այդ ցունամին կհասնի նաև Կովկասին։ Ահա թե ինչու Երևանը պետք է լինի շատ զգույշ, որ հանկարծ իրեն հարվածի տակ չդնեն։ Երևանը ուզում էր իրեն ծառայեցներ ռուսական ռեսուրսը, բայց չստացվեց։ Ադրբեջանն ուզում էր քաղաքական ռեսուրս գնել, վճարելով նավթադոլարներով ռուսական զենքի համար, իսկ Ադրբեջանի հետ աշխատելը շահութաբեր է։ Վրացիներն էլ իրենց մանդարինով ու ապելսինով, իրենց սացիվիներով մնացին    ՝ ինչպես կային, որպես յուրօրինակ մառախլապատ Ալբիոն Կովկասում, կարևորը, որ այնտեղ նոր ինտրիգներ չսկսվեն։ Ի վերջո, վրացիներն իրենց  անվնաս են պահում՝ այն դեպքում, երբ այնտեղ չկան պրոռուսական ուժեր։ Կովկասը շուտով կհասկանա, թե ինչ է նշանակում մնալ առանց Ռուսաստանի։ 3 պետականություններից մեկը, հավանաբար, կվերանա։  

-Հռոմի ստատուտի վավերացմամբ նոր լարում մտավ մեր հարաբերություններում։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։ Արարատ Միրզոյանն ասում է, որ  Հայաստանը Մոսկվային առաջարկել է երկկողմ համաձայնագիր կնքել, որով կսահմանափակվի այդ փաստաթղթի գործողությունը մեր երկրների միջև։ Հնարավո՞ր եք գտնում, որ նման համաձայնագրի ստորագրումը։

-Դա դիվանագիտական խուլիգանություն էր Ռուսաստանի հանդեպ, բազառային մակարդակի խուլիգանություն, փողոցային մակարդակի։ Ահա և վերջ։  Ռուսաստանն էլ էր, չէ՞ ստորագրել Հռոմի ստատուտը, իսկ հետո դուրս էր եկել դրանից, և մյուս պետությունները՝ Ադրբեջանը, մյուսները՝ նույնպես։ Այդ երկրները, որոնք ուզում էին Եվրոպական միությանը միանալ, մոռացան այդ փաստաթղթի  մասին, Հայաստանը սկսեց այդ խաղը։ Հայերը ուզում են լինել և այնտեղ, և այստեղ։ Մոսկվան էլ ասաց՝ ախ այդպես եք ուզում, դե լավ, եղեք այնտեղ, ուրեմն։ Ես կասեի, որ երկակի հարաբերություններ վարելու սցենարը Հայաստանն է տանում, ոչ թե Ռուսաստանը, Հայաստանը համարում է, որ մենք երկու կողմի հետ հարաբերություններ կվարենք և միաժամանակ ուժի մեջ կմնա Հռոմի ստատուտը։ Իսկ մենք ասում ենք՝ խնդրեմ, այդ ճանապարհն եք ընտրել, դե, գնացեք այնտեղ։ 

-Հայաստանն ուզում էր հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին եւ նրա փոխարեն նշանակել ՔՊ-ից Գուրգեն Արսենյանին, իսկ Ռուսաստանը համաձայն չէ և չի պատրաստվում հաստատել նրա հրավերը։ Հնարավո՞ր է, որ սա հատուկ է արվում, որ մենք ՌԴ-ում չունենանք դեսպան։ Ի՞նչ է սա նշանակում։ 

- Ագրեման չտալու պրակտիկա է դա, որը կիրառվում է, որովհետև հայերը առաջինը սկսեցին խախտել խաղի կաննոները։ Նրանք պերսոնա նոն գրատա հայտարարեցին մեր տեսանելի մի քանի գործիչներին, ընդ որում՝ առանց բացատրության արգելելով նրանց մուտքը Հայաստան։ Նրանք ոչ մի հանցանք չէին գործել, դավադիր ոչինչ չէին արել։ Այո, նրանք ունեն իրենց հայացքներն ու որոշակի վերաբերմունքը հայաստանյան քաղաքական ուժերի նկատմամբ, բայց սա այդպիսի վարքի հիմք չի կարող լինել։ Ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և չպետք է իրեն այդպես պահեր։ Եթե կան ինչ-որ անհամաձայնություններ, դրանք պետք է լուծվեին այլ միջոցներով, ոչ թե մարդկանց մուտքը արգելելով։ Հայաստանը առաջինը խախտեց Կարմիր գիծը, և հիմա Հայաստանի հանդեպ էլ կարող է Կարմիր գիծ խախտվել, դեսպանին չտրվի ագրեման։ Որպես կանոն, դրա բացատրությունը հակառուսական ելույթներն են, և այլն, պարզապես, մենք չէինք ուզի տեսնել այդ մարդուն դեսպանի դերում, փնտրեք ուրիշի։ 

-Նոյեմբերի 8-ին ռուս խաղաղապահները մասնակցելու են Բաքվում կայանալիք զինվորական շքերթին։ Ադրբեջանի հաղթանակի պատվի՞ն եք մասնակցելու։ 

- Ոչ։ Ինչո՞ւ Ադրբեջանի պատվին։ Ադրբեջանը կատարեց իր միսիան, խաղաղապահները չեն տեղակայվել որպես կոնտր ուժ Ադրբեջանին, այլ որպես միջնորդ ուժեր՝ Հաաստանի ու Ադրբեջանի միջև։ Ադրբեջանը հանդիսավոր ձևով ու հաճույքով, փայլուն ձեւով՝ մեդալներով ճանապարհ է դնելու ռուսական խաղաղարար կորպուսը, ապրեն իրենք, դա նորմալ է։ Ալիևը գրագետ է աշխատում։ Սովորել է պետք նրանից։  Չէր կարելի հանձնել Ղարաբաղը։ Ոչխարը սահմանն էր անցնում, Փաշինյանը զանգում էր Պուտինին, բողոքում էր, իսկ Պրահայում փաստաթուղթ ստորագրեց, առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, ընդունեց Ադրբեջանի ամբողջականությունը, ու դրանով փչացրեց ամբողջ խաղը։ Իսկ հետո ասեց՝ Պուտինն է մեղավոր ու ռուսները։ Ինքն է հանձնողը։