Դեռ շուտ է Ֆատիին Մեսսի հետ համեմատելու համար. Ռիվալդո

Դեռ շուտ է Ֆատիին Մեսսի հետ համեմատելու համար. Ռիվալդո

Գվինեացի 16-ամյա  հարձակվող Անսու Ֆատիի իր խաղով գրավել է ողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը։

Վերջին շրջանում նրա ցուցադրած խաղից հետո, ֆուտբոլիստին սկսեցին համեմատել անգամ Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի հետ։

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի նախկին հարձակվող, լեգենդար Ռիվալդոն ևս կարծիք է հայտնել 16-ամյա գվինեացի հարձակվող Անսու Ֆատիի մասին։

«Ես հասկանում եմ երկրպագուներին, որոնք ցանկանում են Ֆատիին համեմատել Մեսիի հետ։

Ոչ ոք չի կասկածում, որ Անսուն տաղանդավոր է, բայց պետք չէ 16-ամյա ֆուտբոլիստին ճնշել։ Դեռևս վաղ է նրան համեմատել Լեոյի հետ։ Ֆատիին ժամանակ է պետք, թույլ տվեք նրան հաճույք ստանալ ֆուտբոլից»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն։