Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության երիտասարդական հավաքը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության երիտասարդական հավաքը

Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության երիտասարդական հավաքը։

«Երիտասարդության ուժը» խորագիրը կրող ամենամյա միջոցառումը համախմբել է Երևանի և ՀՀ մարզերի հարյուրավոր երիտասարդների։

Հավաքի շրջանակներում երիտասարդները հանդիպում կունենան կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Նախատեսված են նաև գաղափար-քաղաքական, ռազմա-մարզական և մշակութային բնույթի մի շարք միջոցառումներ։