Ռոնալդուն ընթրիք է կազմակերպել թիմակիցներից ներողություն խնդրելու համար

Ռոնալդուն ընթրիք է կազմակերպել թիմակիցներից ներողություն խնդրելու համար

Քրիշտիանու Ռոնալդուն որոշել է ոչ-պաշտոնական միջավայրում ներողություն խնդրել թիմակիցներից, վերջին շրջանում դրեսւորած ագրեսիվ վարքի համար։ Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, պորտուգալացի մարզիկը հատուկ ընթրիք է կազմակերպել իր թիմակիցների համար։ Նշենք, որ նրա ագրեսիվ պահվածը թիմի գլխավոր մարզիչը նորմալ է համարել, գնահատելով որպես բնական զգացական արձագանք, որը հատուկ է խաղի ընթացքում, երբ մարզիկին փոխարինում են։ Մաուրիցիո Սարին ասել է, որ ինքը կզարմանար, եթե արձագանքը լիներ անտարբեր։