Աստղագուշակ նոյեմբերի 20-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 20-ի համար

Խոյ․ Այսօր ձեզ պետք կգա նույնիսկ ամենաբարդ զրուցակցին հմայելու կարողությունը։ Դրսեւորեք դիվանագիտություն, նույնիսկ եթե ուզում եք պարզապես զրուցակցի դեմքին ասել ամեն ինչ, ու դեռ մի բան էլ ավելին՝ վիրավորելով։ Օրը հարմար է սիրային պլանում փոփոխություններ կատարելու համար։

Ցուլ․ Օրվա առաջին կեսը հարմար է սիրային գործերը կարգավորելու համար։ Հաջողությունները գրեթե զրոյական կլինեն, իակ այ դժվարություններ կանխատեսվում են։ Նույնիսկ բացահայտ մերժման դեպքում պետք չէ հույսը կորցնել։ Տհաճ զգացողություններից կազատվեք, եթե օրվա երկրորդ կեսը նվիրեք ինքներդ ձեզ։

Երկվորյակներ․ Այսօր կարող եք պարզապես խորասուզվել ու տարրալուծվել ինչ որ մեկի աչքերի օվկիանոսում։ Հասկանալի է, տրամադրված եք սիրահարվելուն։ Սա վտանգավոր է նրանց համար հատկապես, ովքեր չեն համարվում «միայնակ»։ Ի դեպ, այսօր տրամադրված եք ավելորդ ծախսեր կատարելու։ Վերահսկեք ձեզ։

Խեցգետին․ Անհանգստանալու առանձնապես առիթներ չկան։ Օրը կանցնի կենցաղային խնդիրներ կարգավորելով։ Օրվա համար նախատեսված նվազագույն պարտադիր գործերը կհասցնեք կատարել։ Հնարավոր են անակնկալ հեռախոսազանգեր ընկերներից, որոնք հաճելիորեն կզարմացնեն ձեզ։

Առյուծ․ Նոր ոճի որոնումները օրվա հիմնական խնդիրը կարող է լինել ձեզ համար։ Պահպանողականության ցուցաբերումը կբերի ցանկալի արդյունքի ստացմանը։ Այսօր չի բացառվում նաեւ հետաքրքիր ծանոթությունը, որը հարաբերությունների հետագա խորացման հեռանկար ունի։

Կույս․ Օրվա համար հակացուցված է շտապողականության դրսեւորումը։ Ամեն գործ, որ այսօր կատարում եք, պահանջում է առավելագույն ուշադրություն։ Հեղինակությունն ու համբավը պաշտպանելու անհրաժեշտություն կառաջանա։ Հատկապես զգույշ եղեք վիրտուալ տարածքում։

Կշեռք․ Օրը կանցնի բավական միօրինակ ու տաղտկալի։ Օրվա ընթացքում կտարվեք կենցաղային առօրյա գործերով ու չեք էլ նկատի ինչպես արդեն երեկո է դառնում։ Մի փոքր միայն օրվա վերջում կարող եք դադար վերցնել ու հաճելի միջավայրում սուրճ խմել։

Կարիճ․ Այսօր կարող եք կիսվել ստեղծարար պլաններով՝ ամենամտերիմ մարդկանց հետ։ Հնարավոր է գործնական օգտակար մի քանի խորհուրդ ստանաք։ Ընդհանուր առմամբ օրը կանցնի բավականին մոնոտոն։

Աղեղնավոր․ Այսօր ինչ որ նեղ մասնագետի հետ խորհրդակցելու կարիք կունենաք։ Հնարավոր է նաեւ անհրաժեշտություն լինի օգնել մեկին, ով նախկինում ձեր ընկերն է եղել, գործընկերը, դասընկերը կամ պարզապես ծանոթը։ Առանձնապես կարեւոր իրադարձություններ այսօր չեն լինի։

Այծեղջյուր․ Նախկինում դժվարությամբ գլուխ բերվող գործերն այսօր կավարտեք բավական դյուրությամբ։ Հնարավոր է ցանկանաք դուրս գալ թարմանալու մաքուր օդին։ Օրվա էներգետիկ պոտենցիալը բավարար է։ Կարելի է նաեւ կարճատեւ ժամանակով հյուր գնալ։

Ջրհոս․ Գործնական հոտառությունը բավական բարձր է։ Փորձեք ձեռնտու հնարավորությունները ձեռքից բաց չթողնել։ Անձնական պլանում նպատակահարմար է որոշ փոփոխությունների կատարումը։ Գնահատեք այն, ինչ ունեք ու փորձեք մի փոքր կարգավորել այն, ինչը ձեզ բավարար չափով չի գոհացնում։

Ձկներ․ Այսօր դժվար թե կարողանաք հասկանալ, թե ինչ են ուզում հարազատներն ու ընկերները։ Ավելին հարազատ մեկի կողմից կենթարկվեք սուր քննադատության։ Մի փորձեք հանդեպ բերել նախաձեռնողականություն։ Ավելի լավ է զբաղվել ինչ որ մանր-մունր գործերով, ուշադրությունը շեղելու համար տհաճ էմոցիաներից։