Ի՞նչ է ասել Լևանդովսկին Մեսսիին հայտնի խաղից հետո

Ի՞նչ է ասել Լևանդովսկին Մեսսիին հայտնի խաղից հետո

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը ևս շուտով կմոտենա ավարտին, որից հետո պարզ է դառնալու, թե ի վերջո որ հավաքականներն են ապահովել իրենց տեղերը 1/8 եզրափակչում։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրի նույն խմբում ընդգրկված հավաքականների միջև հանդիպումները միմյանց միջև որևէ պայմանավորվածություն բացառելու նպատակով մեկնարկում են նույն ժամին։ Նոյեմբերի 30-ին մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը, C խմբի վերջին տուրի շրջանակում ուժերը չափեց Լեհաստանի ընտրանու հետ ու կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Այս հաղթանակից հետո՝ վաստակած 6 միավորով Մեսսին ու տղաները հնարավորություն ունեցան 1/8 եզրափակիչ դուրս գալ առաջին հորիզոնականով։ Արդեն հայտնի է դարձել, որ ո1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը խաղալու է Ավստրալիայի ընտրանու դեմ, ինչը պարզապես նվեր է արգենտինացիների համար։ Եթե Արգենտինային չհաջողվեր առաջին տեղով դուրս գալ խմբից, նրանք ստիպված էին լինելու 1/8 եզրափակչում հանդիպել Ֆրանսիայի ընտրանուն։

Արգենտիա-Լեհաստան հանդիպան առաջին խաղակեսի 39-րդ րոպեին, ինչպես հայտնի է, մրցավարը կասկածելի իրավիճակում 11-մետրանոց նշանակեց, որը չկարողացավ անվրեպ իրացնել Լեո Մեսսին, ինչը նոր քննադատությունների առիթ է հանդիսացել։ Հանդիպման ավարտից հետո, ինչպես հայտնի, հավաքականների երկու առաջատարները Լևանդովսկին ու Մեսսին մոտեցել էին միմյանց ու մտքեր փոխանակել։ Այսօր Լևանդովսկին լրարգողների հետ զրույցում պատմել է նաև, թե ինչ է խոսել Մեսսիի հետ հայտնի հանդիպման ավարտից հետո։

«Այո, մենք զրուցեցինք։ Հարցնում են ինձ, թե ինչ էինք խոսում։ Ես Մեսսիին ասում էի, որ նա այդ օրը չափից դուրս պաշտպանողական ֆուտբոլ խաղաց։ Չնայած ավելացրի նաև, որ երբեմն պաշտպանողական ֆուտբոլն այն է, ինչ տվյալ պահին պետք է թիմին»,- ասել է Լեհաստանի ավագը։