Դժգոհ են գազի թանկ գնից 

Դժգոհ են գազի թանկ գնից 

Ուկրաինան գազ է գնում չափազանց բարձր գնով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական «Нафтогаз» ընկերության ղեկավար Յուրի Վիտրենկոն։ «Մենք հիմա ներկրում ենք գազ չափազանց բարձր գնով, սակայն երկրի էներգետիկ անվտանգությունը մեզ համար հանդիսանում է առաջնային խնդիր, եւ չնայած բարձր գներին, ներկրում ենք գազ Ուկրաինա»,- «Украина 24»-ի փոխանցմամբ, ասել է Վիտրենկոն YES Brainstorming ֆորումի ժամանակ։

Նա հավելել է, որ ուկրաինական ստորգետնյա գազապահեստարաններում բավարար քանակությամբ գազ կա ամբարված ջեռուցման սեզոնի համար։ Վիտրենկոն ասել է, որ ամբարված գազի ծավալը կազմում է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, այն դեպքում, երբ 2016-18 թթ Ուկրաինան ջեռուցման սեզոնը սկսել է 16 միլիարդ խորանարդ մետր ծավալով։