Հռոմի Պապը խոսել է իր առողջական վիճակի մասին

Հռոմի Պապը խոսել է իր առողջական վիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայտարարել է, որ իրեն լավ է զգում։ Նախօրեին նա արդեն վերսկսել է իր արտասահմանյան ուղեւորությունները։ Մասնավորապես, Կաթոլիկ եկեղեցու հովվապետը իրականացնելու է շրջայց Արեւելյան Եվրոպայի երկրներով։ «Ինձ լավ եմ զգում»,- ասել է նա, ի պատասխան լրագրողների՝ իր առողջական վիճակի մասին հնչեցրած հարցի։

Հիշեցնենք, որ Սրբազան Քահանայապետը վիրահատություն էր տարել։ Լրագրողները նկատել են, որ Պապը երեւում է թարմացած ու կազդուրված։ Նա լրագրողների հետ շփվել է առանց դիմակի։

Նշենք, որ կիրակի օրը Ֆրանցիսկոս Պապը ժամանել էր Հունգարիա, որտեղից մեկնելու է Սլովակիա։