Ամերիկյան ուժերը ենթարկվել են հարձակման

Ամերիկյան ուժերը ենթարկվել են հարձակման

Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիայից հաստատել են, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ենթարկվել են հարձակման երկու անօդաչու սարքերի կողմից։ Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, 23:43-ին։

Ըստ հաղորդման, անօդաչուները գրոհել են այն ավիաբազան, որտեղ գտնվում են ԱՄՆ կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիայի զինվորականները։ Դրոնների ոչնչացման համար ձեռնարկվել են միջոցներ։ Առաջին դրոնը ընկել է բազայի տարածքից դուրս, մյուսը՝ բազայի տարածքում։ Ամերիկյան կոալիցիայի զինվորականների շրջանում կորուստներ եւ տուժածներ չկան։