Որն է ամենաերկրորդական կենցաղային տեխնիկան

Որն է ամենաերկրորդական կենցաղային տեխնիկան

Համաձայն Hi-Tech Mail.ru-ի հարցախույզի արդյունքների, տնային տնտեսուհիների 18 տոկոսը կարծում է, որ մուլտի-ջեռոցը ամենից երկրորդական իրն է խոհանոցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Այն գրեթե չի օգտագործվում։ Գրեթե չեն օգտագործվում նաեւ պարոգեներատորները, ռոբոտ-փոշեկուլները եւ այլ սարքեր, որոնք թեեւ գնվում են, սակայն ունեն քիչ կիրառականություն։ Զարմանալին այն է, որ այս ամենով հանդերձ, օրինակ ռոբոտ-փոշեկուլները տանտիրուհիների համար ցանկալի կենցաղային իր է շարունակում մնալ եւ հարցվածների 30 տոկոսը հայտարարել է, որ կուզենար ունենալ այդ սարքից։ Խոհանոցում մեծ համարում ունեն՝ սրճեփները, օդը մաքրող ու խոնավեցնող սարքեը, հագուստը չորացնող սարքերը, սպասք լվացող մեքենան։