Ցանկացած շարժում դեմարկացված միջազգային սահմանին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համարում ենք սադրանք

Ցանկացած շարժում դեմարկացված միջազգային սահմանին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համարում ենք սադրանք

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային վիճակով, ներառյալ նաեւ այն բանով, որ վեց հայ զինվորականներ են գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրասիայի եւ Եվրոպայի հարցերով օգնականի պարտականությունները կատարող Ֆիլիպ Ռիկերը։

Նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը շատ կյանքեր է խլել, ու ԱՄՆ-ն անհանգստացած է, որ իրավիճակը կարող է սրվել։ «Մենք կոչ ենք անում կողմերին անհապաղ կերպով խաղաղ ճանապարհով կարգավորել այդ միջադեպերը։ Ցանկացած շարժում դեմարկացված միջազգային սահմանին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համարում ենք սադրանք, որի կարիքը չկա։ Միացյալ Նահանգները մերժում է ուժի կիրառումը սահմանների դեմարկացիայի հարցում եւ կոչ է անում կողմերին վերադառնալ իրենց ելման դիրքեր, դադարեցնել ռազմական ամրաշինական աշխատանքներն ու ականների տեղադրումը»։