ԱՄՆ-ի համար կարեւոր են մարդու համընդհանուր իրավունքները․ Ջո Բայդեն

ԱՄՆ-ի համար կարեւոր են մարդու համընդհանուր իրավունքները․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման ալ-Սաուդի հետ հետախոսազրույցի ընթացքում, որ իր երկիրը ցանկանում է ունենալ թափանցիկ հարաբերություններ սաուդական միապետության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Միաժամանակ նաեւ Բայդենը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Բայդենը նաեւ ողջունել է այն, որ մի շարք ակտիվիստներ ազատ են արձակվել եւ ընդգծել է, որ ԱՄՆ համար կարեւոր են մարդու համընդհանուր իրավունքները։