ՀՀ օդում մի քանի «կռուգներ» կանի ու նորից կիջնի Զվարթնոց, ուղևորները կունենան շլացուցիչ տպավորություններ

ՀՀ օդում մի քանի «կռուգներ» կանի ու նորից կիջնի Զվարթնոց, ուղևորները կունենան  շլացուցիչ տպավորություններ

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս տարվա հունիսի 3-ին վարչապետը`լսելով Քաղավիացիայի կոմիտեի անտրամաբանական բացթողումների պաճառով Եվրոմիության կողմից ՀՀ-ում գրանցված օդանավերի մուտքը Եվրոպական երկրներ արգելելու, ՀՀ-ին այս թեմայով սև ցուցակ գցելու և այս հարցին միայն 2,5 տարի հետո անդրադառնալու մասին` հանձնարարեց 2 շաբաթվա ընթացքում մշակել և ներկայացնել գործողությունների պլան`այս ամոթալի խարանը երկրի ճակատից շուտափույթ մաքրելու համար։

Ոլորտի պատասխանատուներից կուզեի իմանալ այս թեմայով կա՞ որևէ նորություն, թե՞, ինչպես միշտ, ջրվեց- գնաց։ Կարելի է ենթադրել օրինակ, որ «Fly Armenia»-ն նորից կգա (անցած տարի չստացվեց), կբերի 47 հատ տարբեր տեսակի օդանավեր, երկրից կշահագործի 48 ուղղություններ, օդանավակայանում օդանավերի տեղ ու դադար չի լինի…ուղևորները իհարկե Ռուսաստան և Եվրոպա չեն թռնի, բայց կնստեն հարմարավետ օդանավեր, այն ՀՀ օդում մի քանի «կռուգներ» կանի ու նորից կիջնի Զվարթնոց, ուղևորները դրանով կունենան աննկարագրելի ու շլացուցիչ տպավորություններ… Եզնիկ Ողբացի