Ասադը կառաջադրվի Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին 

Ասադը կառաջադրվի Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններին 

Սիրիայի գործող նախագահ Բըշար ալ-Ասադը կառաջադրվի այս տարվա մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը վկայակոչելով Սիրիայի խորհրդարանի նախագահ Համմուդա Սաբագին։ Ըստ այդմ, Մուհաննադ Նադիմ Շաբանը, Մուհամմադ Մուվաֆֆաք Սավանը եւ Բըշար Հաֆըզ Ալ-Ասադը առաջադրել են իրենց թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում։ Ներկայումս վեց մարդ է առաջադրվել, որից երկուսը՝ կին։ Թեկնածուների գրանցումը սկսվել է ամսի 19-ին եւ հայտերը կընդունվեն մինչեւ ապրիլի 30-ը։