Մաքգրեգորը ուզում է գնել «Յունայթեդը»
Խառը մարտարվեստի իռլանդացի մարտիկ, հանրահայտ Քոնոր Մաքգրեգորը օրերս հայտարարել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու ցանկության ու պատրաստակամության մասին։ Ահա և ինչպես գրում են բրիտանական մարզական հեղինակավոր պարբերականները, սա հերթական բլեֆն է Մաքգրեգորի կողմից, իսկ իրականում մարզիկն անգամ ցանկության դեպքում չի կարող դառնալ անգլիական հեղինակավոր ակումբի սեփականատեր, քանի որ չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ։
Ավելին՝ բրիտանացի լրագրողները նրա ֆինանսական կարողությունը գնահատել են 252 միլիոն դոլար, իսկ «Յունայթեդի» արժեքը դժվար թե մեկ միլիարդ դոլարից պակաս լինի։ Ամեն դեպքում՝ մարզական մամուլում լուրեր են շրջանառվում, որ ամերիկացի գործարարների ընտանիքը՝ Գլեյզերները, կարող են վաճառել «Յունայթեդը» եվրոպական Սուպերլիգայի նախագծի ձախողումից հետո:
Կարծիքներ