Թրամփը բուժզննում է անցել

Թրամփը բուժզննում է անցել

Ինչպես տեղեկացնում է գրում  է The Guardian-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն ավելի քան 2 ժամ է անցկացրել Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմական բուժկենտրոնում։
Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահի այցը մտնում է նրա ամենամյա զննումների ցուցակում:

ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ 73-ամյա նախագահին «շատ լարված 2020 թվական» է սպասվում, եւ նա ցանկացել է օգտվել ազատ հանգստյան օրից եւ բուժզննում անցնել:

Գրիշեմը չի հայտնել, թե կոնկրետ ինչ զննում է անցել նախագահը՝ նշելով միայն, որ պետության ղեկավարն իրեն լավ է զգում: