Բանգլադեշում պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

Բանգլադեշում պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է Reuters-ը,Բանգլադեշի նավահանգստային Չիտտագոնգ քաղաքում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է զոհվել։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել:

Պայթյունը որոտացել է 5 հարկանի շենքի դիմաց, որի պատերը մասնակիորեն փլուզվել են:
Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն։