Երուսաղեմում հարձակվել են հայկական թաղամասի վրա․ մանրամասներ

Երուսաղեմում հարձակվել են հայկական թաղամասի վրա․ մանրամասներ

Մի խումբ ծայրահեղականներ անկարգություններ են հրահրել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հարձակվողները կոտրել են հայկական Taboon Wine Bar ռեստորանի կահույքը, ինչպես նաև վնաս հասցրել հարևանությամբ գտնվող այլ շինություններին և խանութներին։
Սա առաջին «ագրեսիան չէ Երուսաղեմի հայկական թաղամասի հայ համայնքի դեմ»։  

Ականատեսների չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ռեստորանի սեփականատերը դիտողություն է արել հրեա գաղթականներին, որոնք իր հաստատության մոտ ազգային դրոշներով աղմուկ-աղաղակով «ուժի ցուցադրություն» են կազմակերպել։
Սուրբ Երկրի կաթոլիկ համայնքների ասոցիացիան դատապարտող հայտարարություն է տարածել.

«Անցած գիշեր իսրայելցի գաղթականների մի մեծ խումբ դրոշներով անցել է Նոր դարպասով, գոռգոռալով և վանկարկելով: Զբոսաշրջիկները նստած են եղել ռեստորանում՝ վայելելով թաղամասի խաղաղ մթնոլորտը, երբ հանկարծ այս խումբը սկսել է անհանգստացնել նրանց՝ կոտրելով աթոռներ և սեղաններ խանութներում և ռեստորաններում: 

Սա չպատճառաբանված բռնություն է, որը վախ է ներշնչել խանութպանների և քրիստոնեական թաղամասի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների մոտ: Այդ տևել է շուրջ մեկ ժամ, ինչից հետո ժամանել է ոստիկանությունը և հեռացրել ագրեսորներին», - ասված է հայտարարության մեջ։