Փաշինյանը բացատրում է, թե ինչ պետք է անի յուրաքանչյուրը՝ հայոց պետականության հավիտենականությունն ապահովելու համար 

Փաշինյանը բացատրում է, թե ինչ պետք է անի յուրաքանչյուրը՝ հայոց պետականության հավիտենականությունն ապահովելու համար 

Հայաստանի զարգացման մինչև 2050 թ․ ռազմավարության շուրջ դասախոսությունը Նիկոլ Փաշինյանը շարունակեց՝ թվարկելով 4 առաջնորդող արժեքները, որոնք պետք է գործառնական նշանակություն ունենան այդ ռազմավարությունն իրականացնելիս․ հայոց պետականություն կամ հայոց պետականության հավիտենականություն՝ որպես ազգային նպատակ ու միակ գործիք, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է տնտեսական, քաղաքական, միջազգային, մշակութային, ինստիտուցիոնալ պայմանների ապահովում։ Երկրորդ արժեքը՝ կրթություն, անհատ՝ որպես միակ սուբյեկտ, որը ձևավորում է ընտանիք, հանրություն և պետություն, և վերջապես՝ աշխատանք։ 

«Շատերդ լսած կլինեք, երբ մարդիկ ասում են՝ առավոտից երեկո չարչարվում ենք, բայց որևէ արդյունք չենք կարողանում ստանալ, էս իրավիճակում յուրաքանչյուր անհատ, երբ իր աշխատանքը չի տալիս ստեղծարար ներուժի իրացման բավարար բավարարվածություն, յուրաքանչյուր անհատ պետք է վերադառնա կրթությանը, որովհետև կրթությունն է, որ իրեն պետք է բացատրի, թե ինչու է ինքն առավոտից իրիկուն աշխատում, բայց չի հարստանում»։

«Եվ, իհարկե, այս պրոցեսում պետությունն ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որ իրենից կախվածն անի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա խնդիր տեսնում է նաև հայ ժողովրդի համար՝ որպես հայ ժողովրդի ազգային-պետական ինքնությունը և ինքնուրույնությունը, ինքնիշխանության պահպանումն ու զարգացումը, ներառյալ՝ ազգային ինքնության վերականգնումը ազգային ինքնությունից հեռացած հայության շրջանակում՝ՀՀ քաղաքացիություն ունեցողների թիվն ու հայոց լեզվի իմացության մակարդակն էականորեն մեծացնելու շնորհիվ։