Ուկրաինայի կառավարությունը տեղափոխվում է Լվով․ Asia Times

Ուկրաինայի կառավարությունը տեղափոխվում է Լվով․ Asia Times

Ուկրաինայի կառավարությունն առաջիկայում ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Լվով։ Այս մասին գրում է Asia Times-ը։ «Արդեն կան նախանշաններ առ այն, որ ուկրաինական կառավարությունը մտադիր է տեղափոխվել դեպի արեւմուտք՝ Լվով, որը գտնվում է լեհական սահմանից ոչ հեռու։ Լեհական կողմն արդեն իսկ հավաստիացրել է, որ սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են հարկ եղած դեպքում կիրառել՝ Լվովի պաշտպանությունն ապահովելու համար։ Ուկրաինական կողմը մտադիր է ռուսների հնարավոր առաջխաղացումը դեպի երկրի արեւմտյան հատված զսպել, կիրառելով լեհական բանակի սպառազինությունների եւ նույնիսկ՝ կենդանի ուժը, ամրապնդված ՆԱՏՕ-ի այլ միջոցներով։ Լոնդոնը արդեն իսկ սկսել է հանրային կարծիքի մշակումը եւ հայտարարում է, որ մտադիր է առաջիկայում իր հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ Ուկրաինային օգնելու համար»։

Հոդվածում նշվում է, որ ՆԱՏՕ-ն միայն լեհական սահմանով կարող է մտնել ուկրաինական տարածք եւ օգնել Կիեւի վարչակարգին։ Լվովը, ըստ հոդվածի, հեռու է ռուսական հրթիռների հասանելիության գոտուց եւ դժվար կլինի այն հարվածելը, եթե իհարկե Ուկրաինայի իրավաբանական կամ փաստացի փլուզում տեղի չունենա։ Այդ դեպքում, Ուկրաինայի արեւմտյան հատվածը հարաբերականորեն կպահպանի անկախությունը, իսկ մնացած հատվածը կարող է հայտնվել ռուսական իշխանության ներքո։ Այս ամենն արվում է, որպեսզի ԱՄՆ նախագահը կարողանա ժամանակ շահել։ Սակայն հեռանկարային իմաստով սա շատ վտանգավոր է, քանի որ կամ Եվրոպայի մի մասը՝ Լեհաստան-Բալթյան երկրներ, ներքաշված կլինի հակամարտության մեջ, կամ էլ, եթե Բայդենը չկարողանա իր հարցերը լուծել, կլինի ռազմավարական աղետ Արեւմտյան բլոկի համար։