Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ են նախապատրաստվում․ Der Spiegel

Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ են նախապատրաստվում․ Der Spiegel

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատրաստվում է նոր՝ թվով 13-րդ սանկցիոն փաթեթն ընդունել։ Այն ամենայն հավանականությամբ, կընդունվի մինչեւ փետրվարի 24-ը։ Այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը։ Նոր սանկցիաները նախատեսում են սանկցիոն ցանկի զգալի ընդլայնում թե ֆիզիկական անձանց համար, թե ընկերությունների եւ կազմակերպությունների։

Ըստ այդմ, սանկցիոն ցանկում կներառվեն ֆիզիկական եւ իրավաբանական 200 անձ։ Դրանք հատկապես Ռուսաստանի ռազմական եւ տեխնոլոգիական ամրապնդմանը նպաստող ձեռնարկություններն են։ Այդ ընկերությունների՝ ԵՄ տարածքում եղած ակտիվները կսառեցվեն։