Բայդենը մեզ տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ․ Թրամփ

Բայդենը մեզ տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ․ Թրամփ

Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի արտաքին քաղաքականությունը երկիրը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Fox Sunday Morning Futures-ին տված հարցազրույցում։

«Մեր երկրում խառնաշփոթ է, մեր սահմանները բաց են և անապահով: Գիտե՞ք, ինը ամիսը երկար ժամանակ է։ 
Այս ժամանակահատվածում դուք շատ լավ հնարավորություններ ունեք՝ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու, քանի որ ունենք մեկին (նկատի ունի Բայդենին-խմբ․), ով ճիշտ չի կատարում իր աշխատանքը»,- ասել է Թրամփը։
Նա նաև զգուշացրել է, որ Իրանը միջուկային զենք ձեռք կբերի առաջիկա երկու ամսվա ընթացքում։