Աղջիկը 50 մետր բարձրությունից ընկել է ու ողջ մնացել

Աղջիկը 50 մետր բարձրությունից ընկել է ու ողջ մնացել

Ռուսաստանի Սահա- Յակուտիայի ինքնավար հանրապետությունում աղջիկը հիսուն մետր բարձրության լեռան վրայից ընկել է ու ողջ մնացել։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի փրկարար ծառայությունների փոխանցած տեղեկությունները։ Դեպքը տեղի է ունեցել օրվա մութ ժամի։ Փրկարարները տուժած աղջկան կարողացել են դուրս բերել՝ ալպինիստներին։ Վերջինս մի քանի լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։