Եվրամիությունը կարող է պառակտվել․ գերմանացի փորձագետ

Եվրամիությունը կարող է պառակտվել․ գերմանացի փորձագետ

Եվրոպան հակառուսական սանկցիաների հետեւանքով ավելի շատ կորուստներ է կրել, քան Ռուսաստանը եւ ապագայում կարող է միության ներսում պառակտում սկսվել, գրել է գերմանացի մեկնաբան Վոլֆգանգ Մյունխաուն։ New Statesman-ում հրապարակած իր վերլուծականում նա մասնավորապես ասում է․ «Սանկցիաները Եվրամիությանն ավելի մեծ հարված հասցրեցին, քան Ռուսաստանին։ Արեւմուտքի առաջնորդները սխալ հաշվարկեցին, թե որքան դժվար է մեկուսացնել մի երկրի, որն ունի նման ահռելի չափսեր»։

Մյունխաուն նշում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով, ընթացիկ տարում ռուսական տնտեսությունն ավելի շատ կաճի, քան բրիտանականը, ֆրանսիականը, գերմանականը կամ իտալականը։ Վերջինս նաեւ արձանագրել է, որ Ուկրաինական ճգնաժամի պատճառով եվրոպական երկրները մինչեւ վերջ լարել են իրենց ուժերը, սակայն միաժամանակ՝ եվրոպական քաղաքական վերնախավը չի կարողացել դեռ մշակել ընդհանուր ռազմավարություն հակամարտության ավարտի վերաբերյալ։ Գերմանացի փորձագետը նկատել է, որ պարզապես աստղաբաշխական կլինեն այն գումարները, որոնք անհրաժեշտ կլինեն Ուկրաինայի վերականգնման համար։ Եւ երբ հակամարտությունն ավարտելուց հետո եվրոպական երկրները գործարքի գնան Ռուսաստանի հետ, ու սկսեն վճարել Ուկրաինայի վերականգնման համար, ապա այդտեղ արդեն Եվրամիությունը կարող է սկսվել պառակտվել։