«Օբերկոտներից հետո» Պուտինի մասին նոր գրառում է արել․․․

 «Օբերկոտներից հետո»  Պուտինի մասին նոր գրառում է արել․․․

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանին թվում է, թե  քաղաքականությունը կռիվ-կռիվ, թիմ- թիմ խաղալն է ու որոշել է մի այնպիսի «հարված հասցնել», որ ինքը առաջինն իր հարվածից գետնին տապալվի։  

Daniel Ioannisyan

23 hrs ·

Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք։)))))

Դանիելի «քյարը մնաց» աջ ու ձախից հասցված «ժողովրդական օբերկոտները»։ Բայց դրանք ոչինչ, սարսափելին դեռ առջևում է, նա համարվում է հեղափոխության սորոսական սիմվոլ և նրա խոսքերը, ինչքան էլ «գեղգեղի», անհետևանք չեն անցնելու։ Նա արդեն ներկայացնում է իշխանություն, այնպիսի վստահություն է վայելում հեղափոխության առաջնորդի մոտ, որ նրան պետական բյուջեից հսկայական գումար է հատկացրել՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այդքանից հետո նման հայտարարության  հետևանքը պետք չէ բացատրել։

Գրառումից հետո, երբ «աջ ու ձախ օբերկոտներից»  ուշքի է գալիս՝  երեք ժամ հետո, նոր գրառում է անում։ Հավանաբար նրան արդեն իշխանության մակարդակով «օբերկոտ էին արել», չէ՞ որ ի վերջո ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է։ Ահա թե ինչ է գրում․  

Daniel Ioannisyan

20 hrs ·

Քոչարյանի բանտախցի դուռը Պուտինի վրա փակելու հումորս որոշ մարդիկ ու ֆեյքեր նենց ծանր են տարել, որ լրիվ պարզ է դառնում, որ ոմանք փորձում են տպավորություն ստեղծել, թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի»:

Հ.Գ. Չէի պատկերացնում, որ հումորս տենց լյուստրացիայի կհանգեցնի:))

Հ.Հ.Գ. Երբ ես Պուտինի դեմ ցույց էի կազմակերպում, Քոչին պաշտպանողներիցդ շատերը նույնիսկ մտքում էիք վախենում իշխանությանը թթու խոսք ասել:

Հումոր բառը երկու անգամ գործածելով՝ ներողության իմաստ է ստանում, բայց դա փրկօղակ չէ։ Մնում է ընդամենն արձանագրել, որ Իոննիսյանը «ունքը շինելու տեղ աչքն էլ հանեց»։ Վերահաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն է Քոչարյանին «բանտից թողնողը» ու նրանց խիստ անհանգստացնում է այն, որ մարդիկ կմտածեն  թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի»: Թույլ երանգով ընդգծվեց նաև «բանտից դուրս թողնելու» իմացությունը, որովհետև հետևանքի մասին են անհանգստանում։

Իսկ վերջում էլի «աքլոր է կտրում»՝ երբ ես Պուտինի դեմ ցույց էի կազմակերպում․․․