Որն է բնակարանում ամենավտանգավոր հատվածը

Որն է բնակարանում ամենավտանգավոր հատվածը

Մասնագետները պարզել են, որ բնակարանում միկրոբների հիմնական «բնակավայրն» ու տարածման օջախը համարվում է խոհանոցի լվացարանը։ Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Գերբին։ Պրոֆեսոր Գերբը, մասնավորապես ասել է, որ շատ մարդիկ հում սառեցված միսը հալեցնում են խոհանոցային լվացարանում լվանալով, կամ էլ լվանում են նախքան պատրաստումը։ Արդյունքում շատ վնասակար միկրոբներ պարզապես հանգրվանում են լվացարանում եւ այնտեղից էլ տարածվում ամբողջ բնակարանով մեկ։ Միաժամանակ նաեւ պրոֆեսորը ասել է, որ բնակարանում ամենակեղտոտ իրը համարվում է աման լվանալու սպունգը եւ սրբիչը, ինչպես նաեւ՝ սեղանի ջնջոցն ու պատրաստման համար նախատեսված տախտակը, որի վրա կտրատվում են մթերքները։ Հենց այս պարագաների հիգիենայի վրա է նա խորհուրդ տվել հատկապես ուշադրություն դարձնել։