Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի՞

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի՞

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։ 

Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանում ներկայացրեց ՍԴ որոշումը, ամբաստանյալներն էլ միացան միջնորդությանը:

Մեղադրողները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները առարկեցին միջնորդության դեմ՝  դատարանին խնդրելով մերժել ներկայացված միջնորդությունը: