Տեղի հովվի առևանգված ոչխարներին ադրբեջանցիները չեն ցանկանում վերադարձնել, հովիվն արդեն տանն է

Տեղի հովվի առևանգված ոչխարներին ադրբեջանցիները չեն ցանկանում վերադարձնել, հովիվն արդեն տանն է

Ադրբեջանցի զինվորականների կողմից երեկ առևանգված Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանն արդեն տանն է, այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։ 
«Հովիվն արդեն տանն է, երեկ երեկոյան մեր և սահմանապահ զորքերի  ջանքերով, ռուս խաղաղապահների միջնորդությամբ հովիվն արդեն վերադարձվել է, որևէ առողջական խնդիր չունի, բռնության հետքեր էլ չկան, ամեն ինչ նորմալ է»։

Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել 53֊ամյա հովվի ոչխարներին, տեղեկությունը հաստատեց նաև Ղուլունցը.«Ասում են, որ ոչխար չի եղել, բայց աշխատանքները տարվում են, որպեսզի հովվի ոչխարնները վերադարձվեն»։