Ոչ մի հայ իրեն մինչև վերջ չի ճանաչի, եթե չի եղել Գյումրիում

Ոչ մի հայ իրեն մինչև վերջ չի ճանաչի, եթե չի եղել Գյումրիում

«Ես երբեք, նույնիսկ հեղափոխության օրերին, այս հրապարակն այսքան մարդաշատ չեմ տեսել: Սա նշանակում է, որ կյանքը հաղթել է,աշխատանքը հաղթել է, Գյումրին հաղթել Է: Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարևոր կենտրոնը: Պահել է քաղաքային կյանքի ավանդույթը: Այս է պատճառը, որ պաշտում ենք Գյումրին: Բավական է Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի: Սա չի նշանակում, որ 88-ի հետքերը վերացել են: Գյումրին դժվարությունների միջով անցել է, բայց ցուցադրում է ապրելու, ծաղկելու  օրինակ, տնտեսական կյանքի իսկական կենտրոն է: Այս տարի անկախության տոնակատարությունները կենտրոնն է Գյումրին: Նոր ավանդույթի սկիզբ ենք դնում եւ այն սկսում ենք Գյումրիից: Հայտարարում եմ Գյումրու միամսյակ: Կոչ եմ անում՝ ովքեր ովքեր չեն եղել, անպայման գալ Գյումրի, ոչ մի հայ իրեն մինչև վերջ չի ճանաչի, եթե չի եղել Գյումրիում»,-Հանրապետության երկրորդ քաղաքի օրվան նվիրված ելույթում՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: