Եթե Գլխավոր հրամանատարը կանխամտածված կերպով հանձնում է տարածքները, ուրեմն դավաճան է․ Սեմյոն Բաղդասարով

Եթե Գլխավոր հրամանատարը կանխամտածված կերպով հանձնում է տարածքները, ուրեմն  դավաճան է․ Սեմյոն Բաղդասարով

Քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Ուրվագծվում է ադրբեջանական իշխանությունների գործողությունների այն հստակ տակտիկան, որը կիրառվում է Հայաստանի հանդեպ, հաշվի առնելով «պարոն Փաշինյանի» ամբողջական կախվածությունը թուրք-ադրբեջանական ազդեցությունից։ Նպատակը հստակ է․ նախքան ընտրությունները, որոնցում Փաշինյանի պարտությունն անխուսափելի է, զավթել հնարավորինս շատ տարածքներ Ալիեւի՝ համագործակցության եւ տրանսպորտային նախագծերի անվան տակ։ Փաստացի ընթանում է Հայաստանի զգալի տարածքների զավթում, առաջին հերթին՝ Սյունիքի։

«Պարոն Փաշինյանը» ակնհայտորեն ստանձնել է պարտավորություն՝ նույնիսկ նվազագույն դիմադրություն ցույց չտալ, ոչ մի ռազմական բախումների մեջ չմտնել եւ որպես հետեւանք՝ ամբողջական իմպոտենցիա, դեգրադացիա եւ անկարողություն հակահարված տալու։ Այսօր պետք է հստակ ընկալում ձեւավորվի՝ անել ամեն հնարավորությունը, որպեսզի կասեցվի հակառակորդի առաջխաղացումը։ Այդ առաջխաղացումը պետք է կանխեն ՊՆ ղեկավարությունն ու ԳՇ-ն, գիտակցելով իրենց պարտավորությունները երկրի առաջ։ Եթե Գլխավոր հրամանատարը կանխամտածված կերպով հանձնում է տարածքները, ուրեմն նա դավաճան է։ Այս պոստուլատից պետք է բխեցնել ամեն բան»։