Ովքեր են Բարդայում պայթյունների իրական հեղինակները․ թուրք ֆուտբոլիստը բացահայտումներ է անում

Ովքեր են Բարդայում պայթյունների իրական հեղինակները․ թուրք ֆուտբոլիստը բացահայտումներ է անում

Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլութը հայտարարել է, որ ադրբեջանական Բարդա քաղաքում իրականացված պայթյունները սիրիացի գրոհայինների ձեռքի գործն է։ Ու մինչ Իլհամ Ալիեւը իր քարոզիչներով հայտարարում է, որ Հայաստանն է հարվածել Բարդային եւ Գյանջային, նոր ապացույցներ են ի հայտ գալիս նրանց հայտարարությունների կեղծ լինելու հետ կապված։ Նշենք, որ ավելի վաղ թուրք ֆուտբոլիստը իր զայրույթն էր հայտնել այն բանի հետ կապված, որ ադրբեջանական իշխանությունները չեն ցանկանում վերցնել իրենց զոհված զինվորականների դիակները մարտի դաշտից։ Նա իր թվիթերյան էջում գրել է․ «Իմ հին ընկեր Հուսեյնը Գյանջայից գրեց, որ ունի տեղեկություն, որ սիրիացիները մտադիր են ավելի մեծ շինություններ պայթեցնել Ադրբեջանում այսօր կամ վաղը, քանի որ չեն ստացել իրենց հասանելիք վճարները Ադրբեջանի իշխանություններից։ Հարգելի ընկերներ՝ Եվլախից, Բարդայից եւ Գյանջայից, խնդրում եմ եղեք զգույշ։ Ինչ է կատարվում գրողը տանի»,- մասնավորապես գրել է Ումութը։